Իսպանիայի վարչապետը մեղադրում է ԵՄ-ին երկակի չափորոշիչների մեջ
Քաղաքական
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խիստ քննադատել է Եվրամիության՝ Ռուսաստանի ու Իսրայելի նկատմամբ տարբերակված մոտեցումները։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատժամիջոցների 18 փաթեթ է սահմանել Ռուսաստանի դեմ, բայց իսրայելա-պաղեստինյան հակամարտության պայմաններում չի կարողանում անգամ դադարեցնել Իսրայելի հետ ասոցիացիայի համաձայնագիրը։
Սանչեսը հայտարարել է, որ հարցը բարձրացնելու է առաջիկա եվրոպական գագաթնաժողովում՝ պահանջելով հետևողականություն մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարում։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի անդամ Վլադիմիր Ջաբարովն էլ անդրադարձել էր G7-ի կողմից Իսրայելի աջակցության քաղաքականությանը՝ այն անվանելով կեղծավորություն և երկակի ստանդարտների օրինակ, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)