ԱՄՆ հարվածը Իրանին պատահական չէր․ Պենտագոնը բացահայտեց 15 տարվա գաղտնի պլանը
ԱՄՆ
ԱՄՆ Զինված ուժերի ղեկավարությունը բացահայտել է, որ Իրանի վրա վերջին հարվածը եղել է 15 տարվա գաղտնի ռազմական պատրաստությունների արդյունք։ Ըստ գեներալ Դեն Քեյնի՝ գործողությունը, որը կրում էր «Կեսգիշերային մուրճ» կոդային անվանումը, միավորել է զինվորականների, օդաչուների և բարձր տեխնոլոգիական համակարգերի հսկայածավալ թիմ։
Գեներալը հայտնել է, որ Վտանգների կրճատման գործակալությունը ճշգրտորեն հայտնաբերել է Իրանի օբյեկտների խոցելի կետերը, ինչը որոշիչ դեր է խաղացել հատուկ մշակված զենքերի ընտրության ու կիրառման հարցում։ Գործողության ընթացքում օգտագործվել են գերգաղտնի սուպերհամակարգիչներ՝ որոնք գաղտնի կերպով դարձել են ռազմական ոլորտի առանցքային գործիք։
Մինչդեռ CNN-ը հաղորդել էր, որ հարվածները չեն վնասել Իրանի միջուկային ծրագրի առանցքային տարրերը, ինչին Սպիտակ տան խոսնակը կոշտ արձագանքել է՝ անվանելով «բացահայտ սուտ» և նախագահ Թրամփի դեմ ուղղված քարոզչություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)