Ֆրանսիայի նախագահը բաց թողեց ԵՄ գագաթնաժողովի մեկնարկը
Քաղաքական
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկուկես ժամ ուշացել է Եվրոպական միության գագաթնաժողովից՝ ըստ Euraktiv-ի՝ հայտնվելով «զգալիորեն խառնված տեսքով»։ Նշվում է, որ նա բաց է թողել ոչ միայն գագաթնաժողովի մեկնարկը, այլ նաև հանդիպումը լիբերալ խմբի հետ և ավանդական մամուլի շփումը։
Երեկ տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո սա առաջին նման ուշացումներից է, և աղբյուրը ենթադրում է, որ գերհոգնածությունն ու փակ քննարկումներն իրենց ազդեցությունն են թողել։
Նշենք, որ օրեր առաջ Մակրոնը հայտարարել էր՝ Եվրոպան պետք է մտածի Ռուսաստանի հետ զենքի վերահսկման և վստահության վերականգնման երկխոսության մասին՝ առաջարկելով վերանայել տարածաշրջանի անվտանգության ամբողջ ճարտարապետությունը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)