Միսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վեր Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել ՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումից Թուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակի ՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում «Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է Բրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնում Քիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը «Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց «Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց 66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին 

Քոչարյանի կողմնակիցները մեղադրում են Սարգսյանի կողմնակիցներին իմպիչմենտին ուշ միանալու համար. Հրանտ Մելիք–Շահնազարյան

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը գրում է․ Ներընդդիմադիր «դիսկուրսին» եմ հետևում ու ապշում. պարզվում է Երկրորդ Նախագահի կողմնակիցները մեղադրում են Երրորդ Նախագահի կողմնակիցներին Հովիկ Աղազարյանի ու էն մյուսի՝ իմպիչմենտի ենթադրյալ նախաձեռնությանը ուշ միանալու համար։

Ասում են՝ Միքայել Սրբազանը հրաժարվեց, նոր դուք ասեցիք, որ պատրաստ եք միանալ։ Ու այդ մեղադրողներին չի հուզում այն փաստերը, որ.

– «Պատիվ Ունեմ» խմբակցությունը դեռ հունիսի 7-ից է սպասում «Հայաստան»-ի գործընկերներին, որպեսզի միանան իմպիչմենտի իրենց նախաձեռնությանը։ Հիմա պարզվում է՝ երեք շաբաթ ոչինչ չարած ֆրակցիան ակնկալում էր, որ մյուսը կես ժամում մի կողմ դներ իր նախաձեռնությունը և միանար նոր «նախաձեռնությանը»։

– Միքայել Սրբազանի՝ վարչապետի թեկնածուի լինելու առաջարկից հրաժարվելու ու հանրապետականների՝ «նախաձեռնությանը» միանալու պատրաստակամության մասին երկու հայտարարություններ գրեթե միաժամանակ են տարածվել։ Կոնկրետ ես մի քանի րոպե տարբերությամբ եմ տեսել։ Բայց նաև տեղյակ եմ, որ «Հայաստան» դաշինքի շատ ներկայացուցիչներ նախապես գիտեին, թե ինչ է լինելու «ՊՈՒ» պատասխանը՚

– Միքայել Սրբազանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթացը նախօրեին չէր էլ մեկնարկել։ Դրա համար անհրաժեշտ հիմնավորումը փաստաթղթի տեսք չուներ, ձևաթղթի տակ չկային Հովիկ Աղազարյանի ու էն մյուսի ստորագրությունները։ Ինչի՞ տակ պետք է ստորագրեին «ՊՈՒ» պատգամավորները։ Ինչի՞ տակ են ստորագրել «Հայաստան»-ի պատգամավորները։

Էլ չեմ խոսում այն մասին, որ իմպիչմենտի գործընթացն ամիսներով առկախած ուժը, ով ինչ ուզում է թող ասի, բայց իմ խորին համոզմամբ ընդդիմադիր դաշտում իրապես մեծ աշխատանք տարած ուժը երեկ փաստորեն դարձավ Էդմոն Մարուքյանի, Հովիկ Աղազարյանի ու էն մյուսի կցորդ…

Ու այդքանից հետո որևէ մեկի լեզուն պտտվում է Երրորդ Նախագահի թիմակիցներին «փրփուրներից կախվելու» մեջ մեղադրե՞լ։ Ամոթ չի բա սա։

ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների շարքերում շատ ընկերներ ունեմ։ Գիտեմ՝ գրածս կկարդան ու շատ հուսով եմ, որ ինձ ճիշտ կհասկանան։ Իսկապես հուսով եմ։ Ընկերներ, խնդրում եմ՝ ամեն ինչ արեք, էս հիմար դիսկուրսի վերջը թող տրվի։ Եթե իսկապես համոզված եք, որ Միքայել Սրբազանը վարչապետի լավ թեկնածու է, փորձեք համոզել նրան, թող մտնի այդ բեռի տակ։ Վստահ եմ՝ «ՊՈՒ»-ն ետ չի կանգնի և, անպայման կստորագրի նրա թեկնածության համար։ Բայց եթե դա հնարավոր չէ, ուրեմն խնդրում եմ՝ մի կողմ թողեք ներքին անհամաձայնություններն ու միացեք արդեն իսկ մեկնարկած իմպիչմենտի գործընթացին։ Սա շատ արագ է պետք անել։ Ժամանակ չկա։ Հերթով բոլորին տանելու են։ Ավիրելու։ Ոչինչ չի մնալու։ Ոչինչ…

Եկեք ավելի բաց խոսեմ (հուսով եմ՝ կներեք, որ հանրային եմ դիմում)։ Ես էլ, դուք էլ, Սերժ Սարգսյանի թիմակիցներն էլ ու նույնիսկ Դավիթ Համբարձումյանն էլ գիտենք, որ լավ օրից չէ, որ այսօր հենց Մասիսի քաղաքապետն է դարձել վարչապետի թեկնածու։ Այո, նա քաղաքական դեմք չէ (համենայն դեպս հանրային ընկալումներում)։ Բայց՝ ես էլ, դուք էլ ու Դավիթ Համբարձումյանն էլ լավ գիտենք, որ իր առջև դրված խնդիրը միայն մեկն է՝ նիկոլի հեռացումը։ Նա պինդ տղա է, նահանջող չէ, նվիրյալ է, համագործակցող ու նաև շատերիդ ընկերն է։ Մեր երկիրը միայն կշահի, եթե մի որոշ ժամանակ բոլորը կողմ դնեն կուսակցական ու թիմային պատկանելությունը, միասին խաղի կանոններ որոշեն, իրար հետ պայմանավորվեն ու առաջ գնան։ Սա հիմա է պետք անել։ Հետո արդեն ասացի, թե ինչ կլինի։ Ձեր չպայմանավորվելը, սկզբից հենց ձեզ/մեզ կկործանի, հետո երկիրը։ Ընդ որում՝ ժամանակի նույն կարճ տարբերությամբ, ինչ երեկ Սրբազանի ու «Պատիվ Ունեմ»-ի հայտարարությունների հրապարակումն էր։

Կրկին ներողություն հանրային դիմելու համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթը
Ամենադիտված