Պետդումայում անխոհեմ են համարում Մակրոնի առաջարկը Ուկրաինայում զորք տեղակայելու մասին
Քաղաքական
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը «անխոհեմ» է որակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինայում զորքեր տեղակայելու գաղափարը։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, պատգամավորը պնդել է, որ Մակրոն փորձում է խաղաղապահ առաքելության պատրվակով օրինականացնել ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Ուկրաինայում։
Շերեմետի խոսքով՝ նման քայլը կարող է դիտվել որպես քողարկված ագրեսիա Ռուսաստանի դեմ։ Նա հավելել է, որ Ֆրանսիայի քայլերը միայն խորացնում են հակամարտությունը, իսկ իր խոսքով՝ «Մակրոնի խաղաղապահները հիշեցնում են շնագայլեր, որոնք եկել են հովվաշան դեր խաղալու»։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ «ցանկացողների կոալիցիայի» երկրները պատրաստ են հրադադարի պայմանավորվածությունից հետո վերահսկել Ուկրաինայի օդային և ծովային տարածքը՝ երկրի վերականգնման շրջանակում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)