Գերմանական BZ թերթը արձագանքել է «պրոռուսական դիրքորոշման» մեղադրանքին
Աշխարհ
Գերմանական Berliner Zeitung (BZ) թերթը արձագանքել է Tageszeitung (TAZ) պարբերականի մեղադրանքին՝ կապված հնարավոր պրոռուսական դիրքորոշման հետ։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, TAZ-ը քննադատել էր BZ-ի հեղինակ Հոլգեր Ֆրիդրիխին՝ նրան անվանելով «Ռուսաստանին համակրող» այլընտրանքային լրատվամիջոց։
Ի պատասխան՝ BZ-ից նշել են, որ հրապարակում են տարբեր տեսակետներ ներկայացնող հեղինակների, այդ թվում՝ նրանց, ովքեր քննադատում են ԵՄ-ի միլիտարիզացիան կամ առաջարկում են շարունակել բանակցությունները Ուկրաինայի հարցում՝ զուտ ռազմական աջակցությունից դուրս։
Թերթը հավելել է, որ ընթերցողներն ազատ են ձեւավորելու սեփական կարծիքը և պատասխանատվություն են կրում իրենց դիրքորոշման համար։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին