ԱՄՆ սենատորները զգուշացրել են Nvidia-ի ղեկավարին Չինաստան նախատեսվող այցի կապակցությամբ
ԱՄՆ
ԱՄՆ երկու սենատոր՝ հանրապետական Ջիմ Բենքսը և դեմոկրատ Էլիզաբեթ Ուորենը, հորդորել են Nvidia ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանին Չինաստան կատարելիք այցի ընթացքում խուսափել հանդիպումներից այն կազմակերպությունների հետ, որոնք կարող են վտանգել ԱՄՆ-ի չիպերի արտահանման վերահսկողությունը։ Նրանք զգուշացրել են, որ նման շփումները կարող են լեգիտիմացնել չինական ռազմական և հետախուզական կառույցներին առնչվող ընկերությունները։
Սենատորները նաև մտահոգություն են հայտնել Nvidia-ի Շանհայում նոր բացված հետազոտական կենտրոնի կապակցությամբ՝ նշելով, որ այն կարող է նպաստել չինական արհեստական բանականության և չիպերի արդյունաբերության զարգացմանը։ Nvidia-ն, իր հերթին, հայտարարել է, որ իր տեխնոլոգիաների գլոբալ կիրառումը ամրապնդում է ԱՄՆ դիրքերը, քանի որ Չինաստանը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ծրագրավորող կենտրոններից մեկը։
Ավելի վաղ, Jensen Huang-ը գովաբանել էր նախագահ Թրամփի որոշումը՝ չեղարկել AI չիպերի որոշ սահմանափակումներ և նշել, որ նախկին սահմանափակումներն արդյունավետ չեն եղել։ Մայիսին հայտնի դարձավ նաև, որ Nvidia-ն պատրաստվում է Չինաստանի համար թողարկել իր Blackwell AI չիպերի ավելի էժան տարբերակը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ