Ուկրաինական ուժերի հարվածի հետևանքով Շեբեկինոյում տղամարդ է զոհվել
Քաղաքական
Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում ուկրաինական զորքերի հրետակոծության հետևանքով զոհվել է մի տղամարդ։ Տեղեկությունը հայտնել է մարզի գուբերնատոր Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram-ալիքում։
Ըստ նրա՝ Ուկրաինայի զինված ուժերի արձակած արկը ընկել է բնակելի տան վրա։ Տուժած տղամարդուն դուրս են բերել փլատակներից և տեղափոխել հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան՝ ստացած վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ։
Գլադկովի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով լրջորեն վնասվել է մեկ տուն, վնասվել է նաև գազատար խողովակ, իսկ ևս չորս տներում կոտրվել են պատուհանները, վնասվել են տանիքներն ու ցանկապատերը։ Վնասվել են նաև երեք ավտոմեքենաներ։
Ավելի վաղ Գլադկովը հրապարակել էր Ուկրաինայի հարվածի հետևանքները «Բելգորոդ Արենա»-ի տարածքում։ Իսկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այդ կապակցությամբ հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները պատերազմ են վարում խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների դեմ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)