Ուկրաինայում դպրոցականներին կսովորեցնեն դրոնների կառավարում
Հասարակություն
Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է, որ դպրոցներում աշակերտներին կսկսեն ուսուցանել FPV-դրոնների կառավարում։ Այդ մասին նշվում է նախարարության կողմից հաստատված նոր ուսումնական սարքավորումների ցանկում, որը նախատեսված է «Ուկրաինայի պաշտպանություն» առարկայի դասավանդման համար։
Ցանկում ընդգրկվել են FPV-դրոնների կառավարման սիմուլյատորներ, ինքնաթիռային դրոններ, տակտիկական հանդերձանք, ինչպես նաև պլանշետներ, ռադիոկապի սարքեր, պաշտպանական միջոցներ ու այլ տեխնիկա, որը նախկինում հասանելի էր միայն զինվորականներին կամ փրկարարներին։
Ավելի վաղ Ուկրաինայի կրթական օմբուդսմեն Նադեժդա Լեշչիկը հայտարարել էր, որ ուսուցիչները պետք է աշակերտների հետ շփման ժամանակ ձևացնեն, թե իբր ռուսերեն չեն հասկանում՝ նրանց պետական լեզվով խոսելուն խթանելու համար, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ