ԵՄ-ն առաջարկում է սահմանել ռուսական նավթի նոր՝ շարժական գնային շեմ
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը առաջարկել է սահմանել ռուսական նավթի գնի շարժական վերին շեմ՝ համաշխարհային շուկայի վերջին երեք ամսվա միջին գնի համեմատ 15 տոկոսով ավելի ցածր մակարդակով։ Այս նախաձեռնության մասին հայտնել են ԵՄ դիվանագետները Reuters-ին։
Այս առաջարկն արվում է այն բանից հետո, երբ նավթի համաշխարհային գները նվազեցին, իսկ նախկինում սահմանված 60 դոլար/բարել շեմը գործնականում ազդեցությունը կորցրեց։ Նոր համակարգով գնի վերանայում կկատարվի յուրաքանչյուր երեք ամիսը մեկ՝ համահունչ շուկայի ընթացիկ միջինին։ Առաջարկն արդեն հանգստացրել է ԵՄ ծովային պետությունների՝ Մալթայի, Հունաստանի և Կիպրոսի մտահոգությունները։
Չնայած ԵՄ կոչերին՝ Վաշինգտոնը դեռ չի միացել գնի վերանայման գործընթացին։ Այս պահին ռուսական Ուրալ նավթի գինը կազմում է 58 դոլար՝ 60 դոլարանոց շեմից 2 դոլարով ցածր։ Կրեմլն արձագանքել է՝ նշելով, որ ունի նման սահմանափակումների դիմակայման փորձ։ ԵՄ պատժամիջոցների ցանկացած փաթեթ ուժի մեջ է մտնում անդամ երկրների միաձայն համաձայնությամբ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով