«Խուցը որևէ կերպ համապատասխան չէ մանկահասակ երեխայի կեցության համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
Հասարակություն
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում հայտնեց, որ այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Լիանա Հարությունյանին ու նրա փոքրիկին․
«Համոզված չեմ, որ փոքրիկին՝ Ջուլիային, համապատասխան բուժօգնություն է տրամադրվել, որովհետև այնտեղ չկա մանկաբույժ․․․ Ամբողջ գիշեր երեխան լուծ է եղել, իսկ խցում տաք ջուր չկա։ Երեխայի գլուխն ու ափերը տաք էին, իմ կարծիքով՝ նա նաև ջերմում է, չեմ բացառում ատամներ հանելու փուլում է։ Խուցը որևէ կերպ համապատասխան չէ մանկահասակ երեխայի կեցության համար։ Մանկասայլակ կամ այլ համապատասախան առարկա չկա երեխայի համար»,- նշել է Փոստանջյանը։ Նա իր դժգոհությունն է հայտնել նաև ՀՀ ՄԻՊ-ից։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել