Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Վրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակ Airbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմ Ուկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The Telegraph 

ՀՀ իշխանությունները գլուխները կախ մասնակցում են հայկական կոնյակը շուկայից դուրս մղելու պրոցեսին․ 168.am

Քաղաքական

168.am-ը գրում է․

«Շեֆից» ոչ պակաս պոպուլիզմի մարմաջով տառապող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով գրառումներ է կատարում վրաց-ռուսական սահմանով անցնող հայկական բեռնատարների թվի վերաբերյալ։

Նա ցանկանում է տպավորություն ստեղծել, թե վերջին ամիսներին հայկական բեռների, հատկապես՝ կոնյակով բարձած բեռների տեղափոխման հետ կապված խնդիրները, կառավարության «քրտնաջան» աշխատանքի շնորհիվ, լուծվել են։ Սակայն տնտեսավարողները շարունակում են ահազանգել, որ իրավիճակը շարունակում է առաջվա նման մտահոգիչ մնալ։

Խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև մտահոգություններն են ավելացել. Վրաստանում հայկական կոնյակի որակի՝ այդպես էլ ոչնչով չպատճառաբանված ստուգումները դադարեցվելու փոխարեն, դարձել են մշտական պրոցես։

Դրա հետևանքով այսօր էլ կոնյակով բարձած բազմաթիվ բեռնատարներ Վրաստանում բախվում են արհեստական խոչընդոտների ու տարանցման դժվարությունների հետ։ Ոչ միայն շաբաթներով պահում են հայկական բեռները, այլև առանց պատճառաբանության, երբեմն ճանապարհի կեսից վերադարձնում են Հայաստան։

Այդպես էլ ոչ ոք չի պատասխանում այն պարզ հարցին, թե ինչո՞ւ պիտի հայկական կոնյակը որակի ստուգման ենթարկվի Վրաստանում, երբ Վրաստանն այդ ապրանքի համար հանդիսանում է ոչ թե իրացման, այլ ընդամենը տարանցման երկիր։

Այս հարցի պատասխանը տալու փոխարեն՝ էկոնոմիկայի նախարարը հաշվարար է դարձել, մեքենաներն է հաշվում, ոչինչ չասող թվեր է հրապարակում՝ սահմանը հատող բեռնատարների վերաբերյալ, ու փորձում քողարկել իրականությունը։ Կարծես դրանով արտադրողների ու արտահանողների խնդիրները լուծվեցին։ Նրանք այլևս վնասներ չեն կրում այս ակնհայտ ապօրինությունների հետևանքով։

Պարզ չէ, թե ամիսներ շարունակ Գևորգ Պապոյանն ու իր կոլեգաներն ի՞նչ են քննարկում վրացիների հետ, որ այդ խնդիրներն այսօր էլ շարունակում են մնալ։ Մի բան ամեն դեպքում կարծես ակնհայտ է դառնում. դատելով արվող հայտարարությունների տողատակերից՝ համաձայնել են, որ տարանցման նպատակով Վրաստանով անցնող հայկական կոնյակը պետք է ենթարկվի որակի ստուգման։ Եվ հիմա քննարկում են ոչ թե որակի ստուգումների ապօրինի պրակտիկան վերացնելու փաստը, այլ այն, թե ինչպես անեն, որ ստուգումների ժամկետները կրճատվեն։

Ահա այսպես են լուծում խնդիրը՝ ակնհայտ ապօրինությունն օրինականացնում են։

Աշխարհում հավանաբար դժվար է գտնել մեկ այլ երկիր, որ երրորդ կողմի հետ ձեռք ձեռքի տված՝ այդպես հաշվեհարդար տեսնի սեփական արտադրողների ու արտահանողների նկատմամբ։ Բայց Հայաստանի իշխանություններն այստեղ էլ օրիգինալ են գտնվել. Համաձայնել են, որ տարանցող երկիրը կարող է որակի ստուգման ենթարկել հայկական ապրանքներն ու արհեստական խոչընդոտներ ստեղծել դրանց տեղափոխման ճանապարհին։

Տնտեսավարողները վաղուց լավ գիտեն, որ Վրաստանը փորձում է դրանով ռուսական ու մի քանի այլ շուկաներից դուրս մղել հայկական կոնյակը, որպեսզի այն լցնի սեփական արտադրանքով։ Գիտեն, թե որն է այս ամենի նպատակը, և այն ուր է տանում։ Հայաստանի իշխանություններն էլ, գլուխները կախ, համակերպվել են այս իրավիճակին ու խնդիրները լուծելու իրենց անկարողությամբ մասնակցում են հայկական կոնյակը դուրս մղելու պրոցեսին։ Հետևանքներն արդեն ակնհայտ են՝ հայկական կոնյակի արտադրությունը շեշտակի նվազել է, ծավալները գրեթե մեկ երրորդով կրճատվել են։

Տնտեսավարողները, որոնք պետք է մտածեին իրենց արտադրության ծավալներն ավելացնելու ու շուկաներն ընդլայնելու մասին, եղած շուկաներն էլ կորցնում են։ Այն, ինչ հիմա կատարվում է կոնյակագործների հետ, վաղը կատարվելու է մյուս ապրանք արտադրող-արտահանողների հետ։ Ու մի գեղեցիկ օր այնպես է ստացվելու, որ Վրաստանով անցնող ցանկացած բեռ հայտնվելու է որակի ստուգման տակ։

Այդ տխուր հեռանկարից խուսափելու մեկ ձև կա, որը վաղուց աշխարհը տվել է՝ տարանցվող բեռները ենթարկա չեն որակի ստուգման։ Բայց այդ պարզ ճշմարտությունն անգամ չեն կարողանում հիմնավորել։ Չնայած հիմնավորելու բան էլ չկա, ինքնին պարզ է, որ այդպես էլ պետք է լինի։

Հպարտանում, ցնծում են, որ մի օր էլ վրացական կողմը բարեհաճեց մի քանի մեքենա բաց թողնել։ Մինչդեռ՝ դրանով ոչ թե պետք է ուրախանալ, այլ մտահոգվել։ Տնտեսության խնդիրները քիչ էին, հիմա էլ այլ խնդիրների առաջ են կանգնեցնում։ Ու այդ խնդիրները միայն Վրաստանում չեն։

Օրերս էլ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ սահմանափակումներ է մտցնում ծաղիկների արտահանման նկատմամբ։ Հայաստանից մատակարարվող ծաղկային արտադրանքի մուտքը կթույլատրվի միայն արտադրանքի վայրի հետագծելիությունն ապահովելու պարագայում։

Որոշման ընդունման պատճառն այն է, որ ծաղիկների արտահանման ծավալների ավելացմանը զուգահեռ՝ որակի ու անվտանգության հետ կապված խնդիրներ են ծագել։ Վարակված ծաղիկների արտահանման տասնյակ դեպքեր են հայտնաբերվել։ Ըստ էության, ռուսական կողմում կասկածներ ունեն, որ արտահանվող ծաղիկների մի մասը հայկական ծագում չունի, բայց արտահանվում են հայկականի անվան տակ։

Չնայած ծաղիկների արտահանման առնչությամբ բազմիցս հնչեցված ահազանգերին՝ այդպես էլ պատկան մարմինները ոչինչ չեն արել։ Ավելին՝ ի ցույց են դրել իրենց անկարողությունը, հայտարարել են, որ հնարավոր չէ հետագծել մատակարարվող ծաղիկների հայկական ծագման փաստը, որովհետև դրանց արտադրությունն ու բուսասանիտարական վիճակը չեն կարգավորվում։

Խնդիրներին այսպիսի անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերելու հետևանք է, որ սահմանափակումներ են մտցվել Հայաստանից ծաղիկների արտահանման վրա։ Առաջիկայում դա կանդրադառնա նաև արտադրության ծավալների վրա։ Այսքանից հետո Գևորգ Պապոյանը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) բարձր ամբիոնից հայտարարում է, թե վճռական են գյուղատնտեսության ներուժի իրացման հարցում։

Այսքան տարի տեսնում ենք, թե ինչպես են իրացրել այդ ներուժը։ Տարիներ շարունակ գյուղատնտեսության ներուժն ավելացնելու փոխարեն՝ հետ են շրջել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքումԸնթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումըՀայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանըՊուտինին նվիրվածությունը նրան դատարանի առաջ է կանգնեցրել․ նախկին մոդելին Լեհաստանում 5 տարվա ազատազրկում է սպառնում13-ամյա աղջիկը կարող է ժառանգել Հյուսիսային Կորեայի միջուկային տերությունը․ Կիմ Չեն Ընը դստերը պատրաստո՞ւմ է իշխանության փոխանցմանըԱզատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցԱշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրելԵրևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերըԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքներըԻտալիայի շուրջ 100 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ է ստացել․ աշակերտներին տարհանել են85 տարեկանում մահացել է «Մայք Համմեր» սերիալի աստղ Սթեյսի Քիչը«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը․ ԿԳՄՍ նախարարFREYJA-ի մեկ հրթիռը կարժենա 1 մլն եվրոյից պակաս․ Ուկրաինան պատրաստվում է փորձարկումներինՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև ՄոսկվանԳերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում․ պահեստարանները լցված են ընդամենը 61%-ովՄեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնինՓոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԸնդդիմության նոր համախմբումը.ի՞նչ են ասում մարդիկՆեթանյահուի քաղաքական օրակարգը վերանայման կենթարկվի․ Այզենկոտը սկսել է նոր կառավարության ձևավորումըԴատավորը բանտարկեց Մեգանի հորը՝ Թոմաս Մարքլին, իր կոճի մոնիտորը կտրելու համարԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է. Armsport.amԲրիտանացի կատակերգու Դեյվիդ Ուոլիամսը մեղադրվում է դեռահաս աղջիկների սեռական շահագործման մեջՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինԴավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններըԱՄՆ-ում գները շարունակում են աճել․ գնաճը նոր մարտահրավեր է Թրամփի վարչակազմի համարԻնչու՞ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվելՈւկրաինայի տվյալներով՝ Ռուսաստանը պատերազմում կորցրել է ավելի քան 1,6 միլիոն զինվորՈւկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է հանցավոր խմբավորմանը հովանավորելու մեջՕրվա խորհուրդը․ ինչպես պաշտպանել աչքերը հեռախոսից և համակարգչիցԲերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ
Ամենադիտված