Մեր քաղաքը կանաչապատելու գործում ձեր օգնությունը անգնահատելի է․ Առուշ Առուշանյան
Հասարակություն
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը գրում է․
«Գորիս համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Գորիսի համայնքապետարանը շարունակում է հետևողականորեն իրականացնել Գորիսը կանաչապատելու և է՛լ ավելի գեղեցկացնելու ծրագրերը։ Այս կարևոր գործում մենք ապավինում ենք նաև ձեր աջակցությանը և սրտացավ վերաբերմունքին։
Ամառվա այս շոգ օրերին նորատունկ ծառերը և կանաչ տարածքները խնամքի ու ուշադրության հատուկ կարիք ունեն։ Ուստի խնդրում և հորդորում ենք ձեզ ջրել ձեր բակային և հարակից տարածքներում տնկված ծառերն ու թփերը։
Յուրաքանչյուր կաթիլ ջուրը ներդրում է մեր քաղաքի գեղեցիկ ու ստվերաշատ ապագայի համար։
Եկե՛ք միասին հոգ տանենք մեր քաղաքի մասին՝ դարձնելով այն ավելի կանաչ, առողջ և հարմարավետ։
Մեր քաղաքը կանաչապատելու գործում ձեր օգնությունը անգնահատելի է»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)