Արցախցիները շարունակում են նստացույցը
Հասարակություն
Ազատության հրապարակում շարունակվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նստացույցը:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները տեղեկացրել են, որ գիշերը ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում կարողացել են 15 քնապարկերի թույլտվություն ստանալ: Իրավապահները, սակայն, արգելել են հրապարակում վրաններ տեղադրել։
Քիչ առաջ խորհուրդը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում է․
««Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր Ազատության հրապարակում ԱԻՊ Խորհրդի անդամների և ոստիկանության միջև տեղի ունեցած «բարդ դիվանագիտական» բանակցություններից պարզ դարձավ հետևյալը՝ քնապարկը, ծածկոցը և ջրով շիշը, ըստ որոշ մեկնաբանությունների, կարող են ընկալվել որպես ահաբեկչական միջոցներ։ Լուրջ։
Ոստիկանության հետ ծանր բանակցություններից հետո թույլատրվեց ջուն ու ծածկոցը անցկացնել Ազատության հրապարակ, բայց քնապարկը շարունակում է մնալ ռազմավարական վտանգավորություն ներկայացնող գույք։ Այնպես որ՝ միացեք մեզ, բայց. Խնդրում ենք՝ քնապարկերը թողեք տանը։
Բերեք միայն ծածկոցներ ու ջրով շշեր։ Այս պահին Ազատության հրապարակում ԱԻՊ Խորհրդի անդամները մի խումբ հայրենակիցների հետ սկսել են նստացույց՝ խաղաղ, օրինական և վճռական։
Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին՝ եկե՛ք և կանգնե՛ք մեր կողքին։
Դիմում ենք լրատվամիջոցներին՝ սիրով հրավիրում ենք լուսաբանելու մեր նորագույն «օպերացիան՝ «Քնապարկը, ծածկոցը և ջրով շիշը»։
Սառը ջրեր, հաստատակամություն և մեկական ծածկոց՝ միասնական պայքարի համար»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)