Գլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Եկեղեցու
Հասարակություն
Հուլիսի 13-ին Գլենդելում, Հայաստանի հյուպատոսության դիմաց, տեղի ունեցավ «Ազգային ճակատ» շարժման նախաձեռնած հանրահավաքը՝ ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու։
«Լոս Անջելեսի հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ համայնքային, հոգևոր ու հասարակական գործիչներ, ելույթներով պահանջեցին անհապաղ դադարեցնել Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների, ազգային բարերարների և ազգային դիմագիծ ունեցող գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև ազատ արձակել ներկայումս կալանքի տակ գտնվողներին»,– ասվում է տարածված հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)