ԱՄՆ-ից արտաքսվել է վերջին տասնամյակների ամենամեծ թվով անչափահաս երեխաներ
ԱՄՆ
ԱՄՆ-ից 2025 թվականի ապրիլին արտաքսվել է 8317 փոքր երեխա՝ մինչև 11 տարեկան։ Սա դարձել է վերջին 35 տարիների ամենաբարձր ցուցանիշը։ Տեղեկությունը հրապարակել է Independent լրատվականը՝ հղում կատարելով TRAC վերլուծական կենտրոնի տվյալներին։
Հայտնի է, որ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ի ներգաղթի դատարանները կայացրել են ավելի քան 53 հազար անչափահաս միգրանտի արտաքսման որոշում։ Նրանցից մի մասը չեն ունեցել օրինական խնամակալ կամ իրավական ներկայացուցիչ ԱՄՆ-ում։
Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմը կոչ է արել մի շարք աֆրիկյան երկրների՝ Լիբերիայի, Սենեգալի, Մավրիտանիայի, Գաբոնի և Գվինեա-Բիսաուի իշխանություններին ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող միգրանտներին՝ ընդգծելով ներգաղթի քաղաքականության և արտաքին հարաբերությունների փոխկապակցվածությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)