Թրամփը պատրաստվում է հայտարարել Ուկրաինային նախկինում հաստատված օգնության տրամադրման մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 14-ին նախատեսում է հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը, սակայն, դեռևս հաստատվել էր նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին աշխատակից Դևիդ Շիմերը՝ The New York Times-ին։
Շիմերի խոսքով՝ Թրամփի հայտարարությունը փաստացի վերականգնելու է մի քանի շաբաթ առաջվա ստատուս քվոն, առանց նոր քայլերի։ «Օգնության առաքումը կվերականգնվի, բայց այն սահմանափակվելու է Բայդենի օրոք հաստատված ծավալներով»,- նշել է նա։
Սպասվում է, որ Թրամփը իր խոսքում կանդրադառնա նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։ ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը կանխատեսել է կոշտ և «ագրեսիվ» հռետորաբանություն։ Փորձագետները չեն բացառում նաև նոր պատժամիջոցների կամ զենքի մատակարարման ընդլայնման հայտարարություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)