Զելենսկին հանդիպել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քելլոգի հետ
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Քիթ Քելլոգի հետ։ Այդ մասին նա հայտնել է իր Telegram-ալիքում՝ նշելով, որ զրույցը եղել է «արդյունավետ»։
Զելենսկու խոսքով՝ քննարկվել են Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, զենքի համատեղ արտադրությունն ու գնումները, ինչպես նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս էր հայտնել, որ Քելլոգը Կիևում կդրսևորի միջնորդական մոտեցում և չի հանդես գա Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու հորդորներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)