Զելենսկին առաջարկել է Սվիրիդենկոյին ղեկավարել Ուկրաինայի կառավարությունը
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և առաջարկել նրան զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ես առաջարկել եմ Յուլիա Սվիրիդենկոյին գլխավորել Ուկրաինայի կառավարությունը և էապես թարմացնել դրա աշխատանքը։ Սպասում եմ նոր կառավարության գործողությունների ծրագրի ներկայացմանը մոտ ժամանակներում», — նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ այս քայլով սկսվում է գործադիր իշխանության ձևափոխությունը, որի նպատակն է ուժեղացնել Կիևի տնտեսական ներուժը և զարգացնել ռազմական արտադրությունը։ Նախկինում հաղորդվել էր, որ վարչապետ Դենիս Շմիգալը, հնարավոր է, դառնա պաշտպանության նախարար, իսկ գործող նախարար Ռուստեմ Ումերովը նշանակվի Ուկրաինայի դեսպան ԱՄՆ-ում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)