Թրամփը ԱՄՆ-ին «թալանված» է համարում՝ մեղադրելով ինչպես դաշնակիցներին, այնպես էլ հակառակորդներին
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկան տասնամյակներով ենթարկվել է թալանի առևտրի և պաշտպանության ոլորտներում՝ թե՛ դաշնակիցների, թե՛ հակառակորդների կողմից։ Truth Social-ում նա գրել է, որ այս իրավիճակը արժեցել է տրիլիոնավոր դոլարներ և այլևս չի կարող շարունակվել։
Թրամփի խոսքով՝ աշխարհի մի շարք երկրներ պետք է երախտապարտ լինեն ԱՄՆ-ին՝ անվճար աջակցության համար, որը ստացել են տարիներ շարունակ։ Նա նաև նշել է, որ այժմ Վաշինգտոնը պատրաստվում է գործել բացառապես սեփական շահերից ելնելով։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Թրամփի ռազմավարությունը կարող է ուղղված լինել Եվրամիության վրա ճնշում գործադրելուն՝ մաքսային քաղաքականության միջոցով։ Ըստ վերլուծաբանների, Թրամփը «օգտագործում է անորոշությունը»՝ իր առևտրային նպատակները հասնելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)