ԱՄՆ-ում Զելենսկուն մեղադրել են անազնիվ քաղաքականության մեջ
ԱՄՆ
Նյու Ջերսիի «America First Republicans» շարժման առաջնորդ Մայք Քրիսփին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անազնիվ և ոչ անկեղծ» քաղաքական գործիչ է, ով չի գործում իր ժողովրդի շահերից ելնելով։ Նրա խոսքով՝ Զելենսկին գիտակցաբար հանդես է գալիս անիրատեսական պահանջներով, ինչը հանգեցրել է հարյուր հազարավոր ուկրաինացիների զոհերին։
Քրիսփին հավելել է, որ Զելենսկու մոտ բացակայում են այն որակները, որոնք անհրաժեշտ են ճգնաժամային իրավիճակում պետություն առաջնորդելու համար։ Նա կարծում է, որ դա է հիմնական պատճառներից մեկը, թե ինչու է հակամարտությունն այդքան երկար ձգվում։
Միևնույն ժամանակ Քրիսփին հույս է հայտնել, որ հակամարտությունը «կարճ ժամանակում կարգավորվելու է»։ Նշենք, որ օրեր առաջ Զելենսկին Վաշինգտոնի հատուկ պատվիրակ Կիտ Քելլոգի հետ քննարկել էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ և Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)