ՌԴ-ում համոզված են՝ Ուկրաինայի կառավարությունում փոփոխությունները քաղաքականություն չեն փոխի
Քաղաքական
Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը մեկնաբանել է Ուկրաինայում վարչապետի փոփոխությունը՝ նշելով, որ Յուլիա Սվիրիդենկոյի նշանակումը երկրի ներքին քաղաքականության վրա էական ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով՝ սա «շարունակությունն է արդեն որդեգրած արտաքին ուղեգծի»։
Միրոշնիկը հայտարարել է, որ Դենիս Շմիգալի «անանուն կառավարությունը» փոխարինվում է ավելի «ճկուն և հնազանդ» կառույցով, որը կլինի առավել ենթակա արևմտյան պահանջներին։ Ըստ նրա՝ նոր կառավարությունը կկենտրոնանա եվրոպացի հովանավորների օրակարգի արագ իրագործման վրա։
Նշենք, որ Սվիրիդենկոն նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը և համարվել է կառավարությունում արևմտամետ ուղղության ամենաակտիվ կողմնակիցներից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)