Զելենսկու որոշումը վարչապետի փոփոխման հարցում քննադատության ալիք է բարձրացրել Ուկրաինայում
Քաղաքական
Ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Բոնդարենկոն քննադատել է նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ վարչապետի նշանակման սահմանադրական ընթացակարգը խախտելու համար։ Նրա խոսքով՝ վարչապետի թեկնածությունը պետք է որոշի խորհրդարանական մեծամասնությունը, ոչ թե նախագահը։
«Մեզ մոտ կարծես բոլորը մոռացել են ընթացակարգի մասին. թեկնածուն պետք է առաջադրի խորհրդարանական մեծամասնությունը, և միայն հետո այն ներկայացվի նախագահին», — գրել է Բոնդարենկոն իր Telegram-ալիքում։
Բոնդարենկոյի հայտարարությունը հնչում է այն պահին, երբ Զելենսկին պատրաստվում է փոխել գործող վարչապետ Դենիս Շմիգալին՝ առաջարկելով նրա փոխարեն Յուլիա Սվիրիդենկոյին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)