Հզոր լինենք, միայն այդպես կդիմանանք. Մակրոն
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ է ունեցել երկրի զինված ուժերի առաջ՝ նախազգուշացնելով Եվրոպայում բարձր ինտենսիվությամբ հնարավոր պատերազմի մասին առաջիկա երեք-չորս տարիներին։ «Կդիմանա՞նք նման մարտահրավերի։ Միայն եթե բավականաչափ հզոր լինենք», — հայտարարել է նա։
Մակրոնը շեշտել է, որ զինված ուժերը պետք է համալրված լինեն անհրաժեշտ տեխնիկայով, իսկ զորքերի պատրաստությունը՝ բարձրացվի բոլոր ճյուղերում՝ ցամաքային, նավատորմ և օդուժ։ Նա կոչ է արել չուշացնել բարեփոխումները, որոնք կենսական են անվտանգության ապահովման համար։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Եվրոպայի համար ամենանշանակալի և մշտական սպառնալիքը մնում է Ռուսաստանը՝ որպես «պատրաստված, կազմակերպված և երկարաժամկետ» վտանգ, փոխանցում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին