Մենակությունը կարող է կտրուկ բարձրացնել շաքարային դիաբետի ռիսկը՝ նախազգուշացնում են գիտնականները
Հասարակություն
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն զգուշացրել են, որ սոցիալական մեկուսացումը տարեցների մոտ կարող է զգալիորեն բարձրացնել շաքարային դիաբետի առաջացման ռիսկը։ Հետազոտությունը ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյում անցկացված ENDO 2025 էնդոկրինոլոգիական համաժողովում։
Վերլուծվել են ԱՄՆ-ի 60–84 տարեկան գրեթե 4000 մարդու տվյալներ։ Արդյունքում պարզվել է, որ միայնակ ապրող կամ սոցիալական աջակցության պակաս ունեցող տարեցներն ունեն մինչև 34% ավելի բարձր դիաբետի վտանգ և 75%-ով ավելի հաճախ են ունենում շաքարի կարգավորման խանգարումներ, քան նրանք, ովքեր ակտիվ շփման մեջ են։
Սա առաջին խոշոր հետազոտությունն է, որը փաստում է սոցիալական մեկուսացման և նյութափոխանակային հիվանդությունների միջև կապը։ Գիտնականներն առաջարկում են բժիշկներին մենակությունը դիտարկել որպես դիաբետի ռիսկի կարևոր ցուցիչ՝ հատկապես բնակչության ծերացման և հետպանդեմիկ մեկուսացման ֆոնին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)