«Բարսելոնան» ջախջախիչ պարտություն է կրել
Սպորտ
Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 1-4 հաշվով պարտվել է «Սևիլիային»։
Անդալուզյան ակումբից 13-րդ րոպեին հաշիվը բացել է չիլիացի անվանի հարձակվող, «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը։
«Բարսելոնայից» առաջին խաղակեսի վերջում հաշիվը կրճատել է Մարկուս Ռեշֆորդը` Լա լիգայում խփելով իր առաջին գոլը։
Կատալոնական ակումբից 76-րդ րոպեին հաշիվը կարող էր հավասարեցնել Ռոբերտ Լևանդովսկին, բայց լեհ ֆուտբոլիստի` 11-մետրանոցից կատարած հարվածից հետո գնդակը շեղ է ընթացել։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում կրել է առաջին պարտությունը և 19 միավորով նահանջել երկրորդ տեղ։ 8-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որը վաստակել է 21 միավոր։
«Սևիլիան» 13 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան