Հերթական ավտովթարն է տեղի ունեցել․ պարզում են վարորդի ինքնությունը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, երկաթե էլեկտրասյանը, բետոնե եզրաքարին, մի պտույտ շրջվել և հայտնվել մասամբ երթևեկելի հատվածում, մասամբ՝ կանաչ գազոնում։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի առաջին գնդի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել