Թրամփը չի գիտակցում Tomahawk-ների փոխանցման ճակատագրական հետևանքները Կիևին
ԱՄՆ
Ֆինլանդիայի «Ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեման հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավարարորեն չի տեղեկացվել Ուկրաինայի զինված ուժերին Tomahawk տեսակի հեռահար հրթիռների փոխանցման հնարավոր հետևանքների մասին։ Իր գրառմամբ X սոցիալական ցանցում նա ընդգծել է, որ Թրամփը որոշումը արդեն կայացրել է՝ պահանջելով միայն հստակեցնել, թե ինչպես է Կիևը պատրաստվում կիրառել այդ զենքը։
Մեման ընդգծել է, որ նման քայլը կարող է կտրուկ սրել հարաբերությունները Վաշինգտոնի և Մոսկվայի միջև՝ հասցնելով դրանք փլուզման եզրին։ Նրա խոսքով՝ սա վտանգավոր զարգացում է ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի անվտանգության համար։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի ձգտում խորացնել ուկրաինական հակամարտությունը, սակայն ցանկանում է հասկանալ, թե ինչ նպատակներով է Կիևը պատրաստվում օգտագործել Tomahawk հրթիռները՝ նախքան վերջնական որոշում կայացնելը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան