Պատմություն, երկխոսություն, հաղթանակ. Պլեխանովի անվան համալսարանի թիմը կրկին առաջինն է բանավեճերում
Երևանում՝ Ռուսական տանը, տեղի է ունեցել Հայաստանի միջհամալսարանական բանավեճի առաջնության երրորդ փուլը, որի արդյունքներով Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմը համոզիչ հաղթանակ տարավ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսանողների նկատմամբ։
Փուլի թեման էր՝ «Իրավիճակը Հարավային Կովկասում ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներից հետո»։
Ուսանողները քննարկեցին պատերազմների քաղաքական, տնտեսական և մշակութային հետևանքները, ինչպես նաև տարածաշրջանի դերը նոր պետական կազմավորումների ձևավորման գործում։
Քննարկումը լարված և հետաքրքիր էր. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմը կենտրոնացել էր դարաշրջանի սոցիալական և ազգային հակասությունների վրա, իսկ մրցակիցները՝ մշակութային կապերի հետ առնչվող հարցերի վրա։
Ժյուրին հաղթանակը շնորհեց Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմին՝ 795 միավորով ընդդեմ ՀՊՄՀ-ի 641-ի։ Պլեխանովի համալսարանի ուսանողների ևս մեկ հաղթանակը ապացույցն է այն բանի, որ փաստարկի ուժը և մտածելու ունակությունը շարուանկում են մնալ մասնաճյուղի ուսանողների այցեքարտը։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը