Վահագն Խաչատուրյանն այցելել է Ռազմարդյունաբերության կոմիտե
Քաղաքական
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտե։ Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Նախագահը շրջայց է կատարել կոմիտեում, ծանոթացել աշխատանքային և շենքային նոր պայմաններին: Նախագահին ներկայացվել են իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։
Շրջայցի ավարտին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ԲՏԱ նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի առաջիկա անելիքները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները»,-նշել է նա։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար