Կոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովին Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումները Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել 674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրա Այգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներ 

Հայաստանը լիովին հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության պահպանմանը և բարգավաճմանը. ԱԳ նախարարի տեղակալ

Քաղաքական

Հոկտեմբերի 16-ին Կամպալայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպմանը: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի´ նախագահող,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ուգանդայի կառավարությանը՝ Չմիավորման շարժման 19-րդ միջանկյալ նախարարական հանդիպումը Կամպալայում կազմակերպելու համար։ Մենք բարձր ենք գնահատում Ուգանդայի Հանրապետության նախագահ Յովերի Կագուտա Մուսևենիի առաջնորդությունը` որպես Չմիավորման շարժման նախագահ, միջազգային օրակարգում Շարժման դերի ամրապնդման գործում։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Ուգանդային Չմիավորման շարժման 19-րդ միջանկյալ նախարարական հանդիպմանը Հայաստանի Հանրապետությանը՝ որպես դիտորդ երկիր հրավիրելու համար։ Հատկանշական է, որ Հայաստանը վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ է ելույթ ունենում Չմիավորման շարժման պաշտոնական հանդիպմանը: Մենք գնահատում ենք մեթոդաբանության վերաբերյալ Կարտախենայի  փաստաթղթով ամրագրված Շարժման սկզբունքների և ընթացակարգերի պահպանումը, ինչպես նաև Ուգանդայի ջանքերը՝ ուղղված Շարժման շրջանակներում ներառականության և տարբեր տեսակետների բարձրաձայնման հարցում հարգանքի ապահովմանը:

Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ խաթարվել է բազմակողմ համագործակցությունը է, նվազել է պետությունների միջև փոխվստահությունը, իսկ միջազգային իրավունքը բախվում է մարտահրավերների, Հայաստանը հավատացած է, որ միջազգային հարթակները պետք է միավորեն ջանքերը համարժեք և ժամանակին արձագանք ապահովելու համար: Մենք պետք է վճռական լինենք` մեժելու ուժի կիրառումը և ցանկացած գործողություն, որը կխախտի պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Տիկնայք և պարոնայք,

Կամպալայի հռչակագրի և, ընդհանուր առմամբ, Չմիավորման շարժման օրակարգի առանցքային թեմաներից է Պաղեստինի հարցը։ Այս համատեքստում Հայաստանը շարունակաբար  ընդգծել է, որ Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների համար հարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարեկեցություն կարող է երաշխավորվել միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությամբ, որտեղ բոլորը կօգտվեն խաղաղ համակեցության առավելություններից: Առաջնորդվելով այս գաղափարով և լինելով երկու պետություն սկզբունքի վաղեմի աջակից՝ Հայաստանը 2024 թ. հունիսին ճանաչել է Պաղեստինի Պետությունը, իսկ այնուհետև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: Հայաստանն ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին և սատարել դրա եզրափակիչ փաստաթուղթը՝ Նյու Յորքի հռչակագիրը: Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնությունը՝ ուղղված մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովմանը և պատանդների ազատ արձակմանը: Եվ որ ամենակարևորն է` բանակցությունները պետք է շարունակեն լինել միակ գործնական ուղին՝ Մերձավոր Արևելքում երկու պետություն սկզբունքի հիման վրա արժանապատիվ և հարատև խաղաղության հասնելու համար:

Պարոն նախագահող,

Հայաստանը լիովին հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության պահպանմանը և բարգավաճմանը։ Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է  Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Միացյալ Նահանգների նախագահի` որպես վկա, համատեղ Հռչակագիրը։ Այն նշանավորում է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ նոր հնարավորություններ բացելով քաղաքական երկխոսության, առևտրի և ներդրումների համար, այդ թվում՝ Չմիավորման շարժման անդամ պետությունների հետ:

Մենք համոզված ենք, որ տրանսպորտային կապուղիների ամբողջական  ապաշրջափակումը կբացահայտի տարածաշրջանի լայնածավալ տարանցիկ և առևտրային ներուժը։ Ավելին, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա բաղադրիչ մաս հանդիսացող TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանա տնտեսական աճի, երկխոսության և մարդկանց միջև շփումների համար՝ նպաստելով ավելի լայն կայունությանը և բարգավաճմանը։ Այս նախաձեռնություններն արտացոլում են Հայաստանի տեսլականը՝ փոխակերպելու մեր տարածաշրջանը մշակույթների և շուկաների կամրջի՝ հիմնված խաղաղության և համագործակցության վրա։ Մենք ակնկալում ենք Չմիավորման շարժման աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և TRIPP նախագծին:

Եվ վերջապես, 2026 թ. հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Երկու շաբաթ շարունակ Հայաստանի մայրաքաղաքը` Երևանը, կվերածվի գլոբալ բնապահպանական բանակցությունների կենտրոնի, այդ թվում` այնպիսի անկյունաքարային թեմաների շուրջ, ինչպիսիք են Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի վերանայումը, ռեսուրսների մոբիլիզացումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունը։ Հայաստանյան նախագահությունը ջանք չի խնայի` ապահովելու COP17-ի` իրապես ներառական և բոլոր շահագրգիռ կողմերի  ներգրավմամբ անցկացումը՝ համախմբելով կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածին՝ նպատակ ունենալով ձևավորել կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արդյունավետ և նպատակահեն գործողություններ։

Պարոն նախագահող,

Եզրափակելով՝ թույլ տվեք ընդգծել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու Չմիավորման շարժման և դրա անդամ պետությունների հետ՝ մեր համընդհանուր նպատակների` խաղաղության, փոխադարձ հարգանքի, ուժի չկիրառման և միջազգային համագործակցության առաջմղման ուղղությամբ։

Շնորհակալություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել
Ամենադիտված