Հայաստանն աշխարհագրական առավելություններ ունեցող կամուրջ է Ասիայի և Եվրոպայի միջև. Ալկիս Դրակինոս
Քաղաքական
Հայաստանն Ասիայի և Եվրոպայի միջև աշխարհագրական առավելություն ունեցող կամուրջ է. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ցանկանում է օգտագործել այդ առավելությունները և շարունակական դարձնել ներդրումներն այդ ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի ներդրումային խորհրդի կազմակերպած «Միջազգային առևտրի և ներդրումների ֆորում»-ի բացման ժամանակ նշեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանի ղեկավար, տնօրեն Ալկիս Դրակինոսը։
Նրա բնորոշմամբ՝ բացի տարբեր ծրագրեր իրականացնելուց, ՎԶԵԲ-ը նաև ուշադրություն է դարձնում Հայաստանի ենթակառուցվածքներին:
«Մենք հետաքրքրված ենք միավորել ուժերը՝ աջակցելու Հայաստանի աշխարհագրական առավելություններին։ Հայաստանը Կովկասում է, իսկ Կովկասը կամուրջ է Ասիայի և Եվրոպայի միջև։ Մենք ուզում ենք աշխատել այս ուղղությամբ։ Մենք որոշ ներդրումներ ենք կատարել այս ոլորտում, ինչը շարունակական բնույթ կկրի»,-նշեց ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսը։
Նա իր խոսքում շեշտեց, որ ՎԶԵԲ-ն արդեն երկար ժամանակ է, ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում՝ ներգրավված լինելով տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)