Եվրոպայում հայտնել են՝ Զելենսկին չի գիտակցում իրավիճակի լրջությունը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ չէ Ռուսաստանի հետ խաղաղություն հաստատել, քանի որ չի պատրաստվում նրան տարածքներ տալ։ Այսպես է Ֆինլանդիայի «Ազատության դաշինք» ազգային-պահպանողական կուսակցության անդամ Արմանդ Մեման քննադատել Ուկրաինայի առաջնորդին X-ի իր էջում:
«Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, նա չի գիտակցում իրավիճակի լրջությունը։ Ինչպես կարող է նա փրկել Ուկրաինան և ուկրաինացի ժողովրդին։ Չէ որ նա հենց նոր հայտարարեց, որ ոչինչ չի պատրաստվում զիջել Ռուսաստանին։ Դիվանագիտություն՝ հիմա, կամ երբեք», - հայտնել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ Զելենսկին պետք է հասկանա, որ նման հայտարարություններից հետո «բանակցություններ չեն լինի», իսկ մարտական գործողությունները միայն կշարունակվեն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան