Ուկրաինայի ստվերային տնտեսությունը հասել է մինչև 31 միլիարդ դոլարի
Քաղաքական
Ուկրաինայում 2025 թվականին ստվերային տնտեսության ծավալը կազմել է 24-ից 31 միլիարդ դոլար՝ տեղեկացնում է Liga.net-ը։ Ըստ աղբյուրների՝ պետբյուջեն կարող է կորցնել մոտ 1–1.3 տրիլիոն գրիվնա հարկային եկամուտներ այն պատճառով, որ բազմաթիվ ընկերություններ գործում են «մոխրագույն գոտում»՝ չհայտարարելով իրենց իրական շրջանառությունները։ Սա կազմում է գրեթե երկրի պետական եկամուտների կեսը։
Նախկինում Ուկրաինայի Տնտեսական անվտանգության բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Ցիվինսկին գնահատել էր ստվերային հատվածը 14,5–24 միլիարդ դոլարի սահմաններում։ Սակայն 2025-ի ամռանը Վերխովնայա Ռադայի ֆինանսական, հարկային և մաքսային հարցերի կոմիտեի նախագահ Դանիիլ Գետմանցևը հայտարարել էր, որ իրական ցուցանիշը կարող է հասնել մինչև 96 միլիարդ դոլարի։
Փորձագետների գնահատմամբ՝ ստվերային տնտեսությունը ներառում է այն ձեռնարկություններն ու անհատ ձեռնարկատերերին, որոնք գիտակցաբար թաքցնում են իրենց գործունեության մասերը՝ խուսափելով հարկերից և պետական վերահսկողությունից։ Այս միտումը, ըստ վերլուծաբանների, շարունակում է խոչընդոտել Ուկրաինայի ֆինանսական կայունությանը և միջազգային ներդրումների ներգրավմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)