Չտրվեք սադրանքների, վստահ ենք, որ Վարդան Ղուկասյանը շուտով վերադառնալու է իր աշխատանքին․ Գյումրու համայնքապետարան
Քաղաքական
Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է քաղաքացիներին, որ չտրվեն սադրանքների։
«Քաղաքապետարանը կոչ է անում պահպանել հանգստություն և չհետևել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների որոշ սադրիչ հայտարարություններին։
Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ, քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։
Մենք վստահ ենք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտով վերադառնալու է իր աշխատանքին»,- ասված է տարածած հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել