Թուրքիայի հետ սահմանի բացման որևէ էական խոչընդոտ չկա. Փաշինյան (տեսանյութ)
ՔաղաքականԹուրքիայի հետ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ընդամենը ժամանակի հարց է։ Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում անցկացված «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Թուրքիան շատ դրական երկխոսություն ունեն, և դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանի բացման համար հիմա որևէ էական խոչընդոտ չկա։
«Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա, բայց թե ինչքան արագ դա տեղի կունենա, արդեն այլ հարց ու այլ խնդիր է։ Ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որտեղ կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական, քաղաքական համագործակցություն և կլինենք նորմալ հարևաններ»,- ասել է Փաշինյանը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր