ԵՄ-ն ռազմական տեխնիկայի արագ տեղակայման ծրագիր է մշակում․ FT
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը, տարածաշրջանային անդամ պետությունների կառավարությունների և ՆԱՏՕ-ի հետ համատեղ, մշակում է Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում ռազմական տեխնիկայի տեղափոխման համար տրանսպորտի օգտագործման ծրագիր: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաների:
Հոդվածում պարզաբանվում է, որ ծրագիրը ենթադրում է բեռնատարների, լաստանավերի և երկաթուղային վագոնների օգտագործում մայրցամաքով տանկեր և ծանր հրետանի տեղափոխելու համար: Հրատարակության աղբյուրների համաձայն` նախաձեռնություններից մեկը վերաբերում է եվրոպական կառավարություններին «ռազմական շարժունակության» համատեղ ռեսուրսներին հասանելիություն տրամադրելուն:
Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, ԵՀ-ն նախատեսում է այս տարվա նոյեմբերին ներկայացնել առաջարկներ՝ Եվրամիության (ԵՄ) շրջանակներում տրանսպորտային ենթակառուցվածքների և մաքսային ընթացակարգերի բարելավման վերաբերյալ: Ծրագրի նպատակն է կրճատել անդամ պետությունների բանակների` ԵՄ-ն հատելու համար անհրաժեշտ օրերի քանակը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան