ԱՄՆ-ն պետք է համոզվի, որ միջուկային զինանոցը գործում է ինչպես հարկն է․ Վենս
ԱՄՆ
ԱՄՆ-ն պետք է համոզվի, որ պետության միջուկային զինանոցը գործում է ինչպես հարկն է։ Այս կերպ երկրի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բացատրել է միջուկային փորձարկումների վերսկսման մասին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հայտարարությունները, փոխանցում է Reuters-ը։
«Կարևոր է համոզվել, որ ԱՄՆ-ի միջուկային զինանոցն իսկապես գործում է ինչպես հարկն է, և դա փորձարկման ռեժիմի մի մասն է», - նշել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարգադրել է անհապաղ միջուկային զենքի փորձարկումներ անցկացնել: Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ դրանք անցկացվելու են «հավասար հիմունքներով» այլ երկրների հետ, որոնք, համապատասխան ծրագրեր ունեն: Ենթադրվում է, որ խոսքը Ռուսաստանի և Չինաստանի մասին է։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան