Ինչու է Պուտին-Թրամփ գագաթնաժողովը հետաձգվել է անորոշ ժամանակով. FT
Աշխարհ
Հունգարիայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի գագաթնաժողովը հետաձգվել է անորոշ ժամանակով՝ ուկրաինական հակամարտության հարցում Մոսկվայի ամուր դիրքորոշման պատճառով: Այս մասին հայտնում է The Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«ԱՄՆ-ն հետաձգել է Բուդապեշտում նախատեսված Թրամփի և Պուտինի գագաթնաժողովի անցկացումը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման պահանջների վերաբերյալ Ռուսաստանի հաստատուն դիրքորոշումից հետո: Որոշումը կայացվել է երկու երկրների բարձրաստիճան դիվանագետների միջև լարված հեռախոսազրույցից հետո», - նշվում է նյութում։
Պարբերականը պնդում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն Վաշինգտոնին հուշագիր է ուղարկել, որում գերատեսչությունն ընդգծել է ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան