Եվրահանձնաժողովը ցանկանում է Ուկրաինայի հարցով դատի տալ ԵՄ երեք երկրների
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը չի բացառում Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի դեմ դատական հայց ներկայացնելը՝ Ուկրաինայից հացահատիկի ներմուծման վերաբերյալ նրանց դիրքորոշման պատճառով, հաղորդում է Politico-ն։
«Եվրոպական հանձնաժողովը չի բացառում այս երկրների դեմ դատական գործողություններ ձեռնարկելը՝ Ուկրաինայից ներմուծումն արգելելու համար», - հաղորդում է թերթը։
Ինչպես նշվում է հոդվածում, ուկրաինական հացահատիկի և այլ ապրանքների ներմուծման սահմանափակումները խախտում են ԵՄ միասնական շուկայի կանոնները, այդ իսկ պատճառով՝ երեք երկրները կարող են դատական գործողությունների ենթարկվել։
Politico-ն ընդգծում է, որ Հունգարիայի, Սլովակիայի և Լեհաստանի դիրքորոշումը ուկրաինական հացահատիկի վերաբերյալ վկայում է ԵՄ-ի և Ուկրաինայի միջև առևտրային հարաբերություններում լուրջ լարվածության մասին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան