ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Վենեսուելային․ WSJ
ԱՄՆ
ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Վենեսուելայի ռազմական օբյեկտներին, որոնք, ենթադրաբար, օգտագործվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Միացյալ Նահանգները պատրաստվում է հարվածել Վենեսուելայի ռազմական օբյեկտներին, որոնք, ենթադրաբար, օգտագործվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Թմրանյութերի խմբավորումները և ռեժիմի ենթակառուցվածքները, հավանաբար, կդառնան թիրախ, եթե Թրամփը որոշի ռազմական գործողություններ սկսել», - հաղորդում է թերթը։
WSJ-ի աղբյուրների համաձայն` Թրամփի վարչակազմը բացահայտել է Վենեսուելայում թիրախներ, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործվող ռազմական օբյեկտներ։
Թերթը հաղորդում է, որ հնարավոր օդային արշավը կկենտրոնանա թմրամիջոցների կարտելների և Վենեսուելայի ենթադրյալ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ազդեցության տակ գտնվող թիրախների վրա։
Միևնույն ժամանակ, WSJ-ն հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել երկրի դեմ ցամաքային հարվածների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)