Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր
Քաղաքական
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։
Կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության քաղաքական, տնտեսական և մարդասիրական ասպեկտները, Ադրբեջանի և Վրաստանի միջև անվտանգության հարցերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։
Երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակից և ընդգծել, որ պետությունների ղեկավարների մակարդակով ակտիվ քաղաքական երկխոսությունը ստեղծում է այս գործընկերության ամուր հիմքը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համատեղ ջանքերի կարևորությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)