Նրանք, ովքեր չեն հավատացել «Բուրևեստնիկին» և «Պոսեյդոնին», հիմա ստիպված են հավատալ. Շոյգու
Քաղաքական
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր 2018-ին չեն հավատացել Վլադիմիր Պուտինի խոսքին Ռուսաստանի նորագույն ռազմատեխնիկական նախագծերի՝ «Բուրևեստնիկ» հրթիռի և «Պոսեյդոն» անօդաչու սուզանավի մասին, այժմ ստիպված են ընդունել դրանց գոյությունը։
Շոյգուն ընդգծել է, որ Պուտինը դեռ 2018-ին է հրապարակայնորեն ներկայացրել այդ ծրագրերը, և դրանց իրականացումը վաղուց սպասվող իրողություն էր։ «Այլ բան է, որ շատերը այն ժամանակ չհավատացին, բայց հիմա ստիպված են հավատալ», — նշել է նա։
Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ «Բուրևեստնիկ» միջմայրցամաքային հրթիռի փորձարկումները հաջողությամբ ավարտվել են, իսկ «Պոսեյդոն» անօդաչու ստորջրյա սարքի փորձարկումների ընթացքում հաջողվել է գործարկել նրա միջուկային էներգետիկ համակարգը՝ դարձնելով այն աշխարհում եզակի զինատեսակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)