ԱԽ քարտուղարն ու Իրաքի պաշտոնյան մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ
Մանամա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրաքի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Քասիմ ալ Արաջիի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և անդրադարձել Հայաստան-Իրաք համագործակցությանը, ընդգծելով բազմոլորտ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգային հարցերի շուրջ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)