44 կիլոմետրանոց ճանապարհը կարող է վերականգնվել մոտ երկու տարվա ընթացքում․ Ադրբեջանում ՌԴ դեսպան
Քաղաքական
«Ճանապարհը 44 կիլոմետր երկարություն ունի։ Ռուս մասնագետները քայլել են այս երթուղով։ Ճանապարհը կարող է վերականգնվել մոտ երկու տարվա ընթացքում, քանի որ թունելները անվնաս են. միայն երկաթուղային համալիրն է պետք վերականգնել»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, որը դիվանագիտական կորպուսի հետ գտնվում է Զանգիլանում։
Նրա խոսքով՝ ով և ինչպես կվերականգնի ճանապարհը, այդքան էլ կարևոր չէ։
«Այս ճանապարհը ոչ միայն կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները, այլև կստեղծի պայմաններ տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման համար։ Գլխավորն այն է, որ ճանապարհի վերականգնումն ավարտվի հնարավորինս շուտ», - նշել է դեսպանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)