Լեհաստանում հայտնել են Ռուսաստանի հետ հավերժական պատերազմի մասին
Աշխարհ
Լեհաստանը վաղուց հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի հետ, որը սկսվել է ուկրաինական հակամարտությունից շատ առաջ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի հետախուզության գործակալության նախկին ղեկավար, գնդապետ Պյոտր Կրավչիկը լեհական Wyborcza պարբերականին տված հարցազրույցում։
«Հիբրիդային հակամարտությունը գործնականում չի դադարում այն պահից, երբ մենք անկախ պետություն ենք դարձել», - հայտարարել է Կրավչիկը:
Հետախուզության նախկին ղեկավարը հավելել է, որ հիբրիդային հակամարտությունը սկսվել է Արևելյան Գերմանիայից և Վարշավայի պայմանագրի այլ երկրներից, այդ թվում՝ Լեհաստանից ռուսական զորքերի դուրսբերումից հետո: Նրա խոսքով՝ այն «շարունակվում է տարբեր աստիճանի ինտենսիվությամբ», սակայն ներկայումս հասել է իր գագաթնակետին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան