Օրբանը Պուտինի և Թրամփի հանդիպման մասին հայտարարություն է արել
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը, որը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում, կնպաստի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Բուդապեշտում կայանալիք գագաթաժողովի մոտեցմանը: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է Kossuth-ի եթերում։
«Կարծում եմ, որ մենք կարող ենք մոտենալ հանդիպմանը։ Կարևոր թեմաներից մեկը, որը մենք կքննարկենք նախագահ Թրամփի հետ, կլինի խաղաղությունն Ուկրաինայում», - նշել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։
Օրբանը նաև հավելել է, որ մտադիր է ԱՄՆ առաջնորդի հետ քննարկել Հունգարիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության զարգացումը: Նա հավելել է, որ Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը արդեն նախապատրաստվում է տնտեսական և ֆինանսական ոլորտում պայմանավորվածությունների փաթեթ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան