Թուրքիայի նախագահի աշխատակազմը՝ Երևան Էրդողանի այցելության մասին
Քաղաքական
Այս պահին որևէ կոնկրետ տեղեկություն չկա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու մասին։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Ակնկալվում է, որ որոշում կկայացվի միջոցառման անցկացման ամսաթվին մոտ։
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հրավիրվել են Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա մյուս տարի՝ գարնանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)