Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի նկատմամբ տարանցման սահմանափակումները վերացնելու համար
Քաղաքական
«Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը չի սահմանափակվում միայն բեռնափոխադրումներով։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Գումմետովը։
Նրա խոսքով, այս նախագիծը երկարաժամկետ հեռանկարում կարող է դառնալ տնտեսական և սոցիալական ինտեգրման շարժիչ ուժ. «Միջանցքը նաև կծառայի որպես էներգետիկ և կապի ենթակառուցվածքների հարթակ: Ինչպես այսօր տեսնում եք, Ադրբեջանն արդեն կարևոր քայլեր է ձեռնարկում այս միջանցքի իրականացման համար»:
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ այս նախագծի շրջանակներում կառուցվում է 3200 կիլոմետր ճանապարհ, որի 71%-ն արդեն ավարտված է:
«Տարածաշրջանում կառուցվել են նաև երեք նոր միջազգային օդանավակայաններ։
Պետք է նշել, որ արդեն իսկ գործնական քայլեր են ձեռնարկվում Հայաստանի տարածքով տարանցման նախկինում գոյություն ունեցող սահմանափակումները վերացնելու ուղղությամբ»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)