3.3 մլրդ. դրամ կամ մոտ 8.5 մլն. դոլար առանց մրցույթի՝ մեկ անձից գնումով ու անգամ առանց քննարկման․ Սամվել Ֆարմանյան
Բլոգոսֆերա
Սամվել Ֆարմանյանը գրում է․
3.3 մլրդ. դրամ կամ մոտ 8.5 մլն. դոլար առանց մրցույթի՝ մեկ անձից գնումով ու անգամ առանց քննարկման... Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում (https://www.facebook.com/100064573034606/posts/1262662765896146/):
Որ կյանքի կոչման ոչ մի շանս չունեցող «Ակադեմիական քաղաք» փուչիկ նախագծին արտասահմաններից տրամադրեն «խորհրդատվություն»:
Սա գողություն չի: Սա թալան էլ չի: Սա վայրենի ասպատակություն է՝ առուփախ: Այս կերպ չէին վարվում անգամ եվրոպացի զավթիչները իրենց նվաճված գաղութներում:
Հ.Գ. Նիկո՛լ, իսկ հիմա ո՜վ է հիշում, թե խորհրդարանում ի՜նչ լալահառաչ ելույթներ էիր ունենում, երբ վարկային պայմանագրերում հանկարծ «խորհրդատվական ծառայությունների» տող էիր տեսնում: Ես քո փոխարեն ամաչում եմ:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան